Рубрика: 2-5 տարեկաներ

Նկարչական պլեներ

Այսօր նախակրթարանի սաների հետ կիրառեցինք այլընտրանքային նկարչության մի նոր տարբերակ՝նկարեցինք սննդային թաղաթանի վրա։Զինվեցինք անհրաժեշտ պարագաններով և դուրս եկանք բակում նկարելու։

Սաներից յուրաքանչյուրը իր ցանկությամբ ընտրեց մի հատված ու սկսվեց խենթ ու խելառ նկարչությունը։

Рубрика: Նախագծեր,նախակրթարան

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:  

Աշնանային պարտեզ

Անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։ Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30 Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Читать далее «Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»
Рубрика: Ճաշացանկ

Ճաշացանկ 30։08-03։09

Երկուշաբթի 30․08

Նախաճաշ

  • Միրգ, ձու, կարագ, պանիր, հաց

Ճաշ

  • Աղցան, կարտոֆիլով պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ

  • Ձմերուկ, բիսկվիթ, հաց

Երեքշաբթի 31․08

Նախաճաշ

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

  • Աղցան, մսով խճողակ, երմիշելով փլավ, հաց, մածուն

Ետճաշիկ

  • Պանիր, թխվածքաբլիթ, ձմերուկ, հաց

Չորեքշաբթի 01․09

Նախաճաշ

  • Միրգ, թխ․ զեբր, պանիր, հաց

Ճաշ

  • Լոլիկ, պոմիդոր, մսով բորշչ, պանիր, թթվասեր, հաց

Ետճաշիկ

  • Աղցան, ոսպով, բրնձով փլավ, հաց

Հինգշաբթի 02․09

Նախաճաշ

  • Միրգ, բրնձով շիլա, վարունգ, պանիր, հաց

Ճաշ

  • Լոլիկ, պղպեղ, մսով, բանջարղենով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

  • Կոմպոտ, բիսկվիթ, պանիր, հաց

Ուրբաթ 03․09

Նախաճաշ

  • Միրգ, կոմպոտ, պանիր, թխվածքաբլիթ, հաց

Ճաշ

  • Գազար, վարունգ, մսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

  • Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց, վարունգ
Рубрика: 2-5 տարեկաներ

Ամառային լողափ

Նախակրթարանի սաների հետ վայելում ենք ամառային վերջին օրերը ։Դե իսկ զովանալու ամենահրաշալի տարբերակը լողավազանում լողալը և ջրային խաղեր խաղալն է։

Այսօր հենց այդպես էլ վարվեցինք սկզբում ,լողացինք ,ապա խաղացինք ջրային հետաքրքիր խաղեր։

Рубрика: 2-5 տարեկաներ

Աղանկարչություն

Նախակրթարանի սաների հետ կիրառեցին այլընտրանքային նկարչության մի նոր տարբերակ ՝աղանկարչություն։

Յուրաքանչյուր սանի բաժանեցինք մի փոքր աղ ,իսկ նրանք մատիկների օգնությամբ նկարեցին սեղանի վրա իրենց ցանկալի պատկերները և պատմեցին իրենց նկարի մասին։

Рубрика: 2-5 տարեկաներ

Նախաճաշ բակում

Առավոտյան նախակրթարանի սաների հետ որոշեցինք նախաճաշել բակում ։Սաները մեծ ոգևորությամբ և ինչու չէ նաև մեծ ախորժակով վայելեցին իրենց նախաճաշը ամառային մաքուր օդին։

Рубрика: Ճաշացանկ

Ճաշացանկ 23.08-27.08

Երկուշաբթի 23․08

Նախաճաշ

  • միրգ, ձմերուկ, թխ․ զեբր, պանիր, հաց

Ճաշ

  • վարունգ, լոլիկ, հավով բրնձով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

  • աղցան, կարտոֆիլով պյուրե, հաց

Երեքշաբթի 24․08

Նախաճաշ

  • միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ

  • աղցան, հավի կրծքամսով կոտլետ, հաց, վերմիշելով փլավ, մածուն

Ետճաշիկ

  • պանիր, բիսկվիթ, ձմերուկ, հաց

չորեքշաբթի 25․08

Նախաճաշ

  • միրգ, թխ․ զեբր, պանիր, հաց

Ճաշ

  • աղցան, տոլմա, պանիր, հաց

Ետճաշիկ

  • վարունգ, պղպեղ, տ․ կարոֆիլ/եփված ջեռոցում/, հաց

Հինգշաբթի 26․ 08

Նախաճաշ

  • միրգ, ձու, հարագ, պանիր, վարունգ, հաց

Ճաշ

  • աղցան, կոլոլակով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ

  • կոմպոտ, բիսկվիթ, պանիր, հաց

Ուրբաթ 27․08

Նախաճաշ

  • միրգ, կոմպոտ, պանիր, ալադի, հաց

Ճաշ

  • գազար, վարունգ, մսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

  • մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց, վարունգ
Рубрика: 2-5 տարեկաներ

Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ջրային, լողափնյա խաղեր՝

Իրականացման տևողությունը ՝ մեկ ամիս

Նպատակը ՝ 

  • Սաների ստեղծագործական, աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում:
  • Լողալու, մարզվելու, խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում:

Խնդիրները ` Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների  միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում:

Նախագծի ընթացքում նախատեսվում է `ջրային խաղեր

խաղ 1

Բաժանվում են երկու խմբի, դույլով ջուրը դնում են դիմացը և բաժակով իրար գլխի վրայով փոխանցելով, տեղափոխում են ջուրը շարքի վերջում դրված դույլի մեջ։Վերջին սանը գնում է դիմաց նորից խաղում են մինչև դիմացի դույլի ջուրը ավարտվի:

Խաղ 2

Խումբը բաժանվում է 2 թիմերի։Տրվում են ծակ դույլեր,իսկ լողավազանից 2-3 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր։Մասնակիցները ծակ դույլերով լողավազանից ջուր են վերցնում և վազքով տանում լցնում են դույլի մեջ։Այն թիմը,ով շատ ջուր կհավաքի դույլի մեջ,այդ թիմն էլ կստանա միավոր։

Անհրաժեշտ գործիքները՝ ջրային գնդակներ ,դույլ, ֆոտոխցիկ

Բնագիտական գործունեություն՝

  • Բույսերի,միջավայրի խնամք,բակային աշխատանք
  • Ծաղկատունկ
  • Ծիածանը ջրում
  • Փչվող փուչիկը

Տեխնոլոգիա`

  • Ձմերուկի կեղևով ծաղկամանի պատրաստում
  • Կպատրաստենք ֆետրից մեղվի փեթակ
  • Պատրատելու ենք դեղձի կտից շրխկաններ։
  • Մեղրի քամում և համտեսում

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք ձմերուկից պաղպաղակ
  • Կկատարենք դեղձի կորիզից տեխնոլոգիական աշխատանք
  • Կպատրաստենք դեղձի և ձմերուկի չիր
  • Կպատրաստենք մեղրաջուր
  • Ձմերուկի և ձմերուկի կտերի ուսումնասիրում՝ չափում, հաշվում, գույնի ու ձևի տարբերակում

Այլընտրանքային նկարչություն՝

  • Ոտքերով նկարում ենք մեղուներ
  • Ձմերուկի կտերից նկարչություն՝ պատկերի ստեղծում
  • Ձողիկանկարչություն
  • Փուչիկանկարչություն
  • Պղպջականկարչություն

Ռոդարիական մարզախաղեր`

Ճվիկներ`

  • «Ծափխաղեր –ձեռնախաղեր», «Խաղեր, խաղիկներ»,
  • Ազգային խաղիկներ՝
  • Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ՝ Կլոր պար, մեջը` ծառ,
  • Նստիմ հովը` կթեմ կովը,
  • Զմփիկ զարկեմ՝ ընկնիմ ծովը:
  • Ծափխաղեր –ձեռնախաղեր

Խաղ-ասիկներ

ՊԶԶԱՆ ՄԵՂՈՒ
Ժողովրդական
Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,
Քո մանտրտիկ թևեր վերու,
Բանձրիկ սարերն ես գնալու,
Սուսան-սմբուլ ես քաղելու,
Շուշան ծաղիկ հոտոտելու,
Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,
Տղիս ակռատ ես բերելու:

ԱՂՋԻԿ… ՏՂԱ…
Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:Տղա՛, տղա՛,
Ոսկե ջղա՛,
Ա՛ռ քո ճաներ,
Գնա՛ խաղա՛,
Քանց արեգակ
Գլխուս շողա՛.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Գաթա թխեմ:

․ Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ամսվա երգեր՝

․ Արև-արև

․ Փայտե ձիուկ

․ Կաքավիկ

․ Ծափիկ-ծափիկ

Հեքիաթ-ներկայացում՝ Ջաննի Ռոդարի «Մուկը, որը կատուներ էր ուտում», «Սև քթերի երկիրը», Հ. Թումանյան՝ Ուլիկը , Ճամփորդները

Բանաստեղծություններ՝ Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ՝ Ծիտիկի օրորքըԾիտըԾաղիկները

Հանելուկներ

Հանելուկներ թութակի մասին

Մի թռչուն կա կչկչան,
Պոչը երկար, տմբտմբան,

Թե վարժեցնեք դուք նրան,
Կխոսի մարդու նման:

***

Ո՞ր թռչունն է գույնզգույն,
Որ մեզ կրկնում է իսկույն:

***

Վանդակի մեջ բազմած թառին կա մի թռչուն,
Կրկնում է մարդու նման խոսք ու հնչյուն:

․ Քշեց տարավ

Ցորեն ու հարդ,

Բայց չկերավ

Եվ ոչ մի հատ:

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Լողավազանի ծես
  • Մեղրաքամի ծես
  • Պամպերսաչիք  ծես
  • Բացօթյա քուն, քնի ծես։

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

  • մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
  • լող,
  • քանդակ,
  • առաջին բուժօգնություն,
  • երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
  •  բլոգավարություն,
  • «Նռանե» պարային համույթ
  • Օգոստոսի 1-ին և 30-ին դաստիարակների առցանց հավաք:

Օգոստոս ամսվա նախագծերը.

Ձմերուկածես

. Մեղրաքամի ծես

. Բացօթյա քուն, քնի ծես

Գործունեություններն ըստ օրերի՝

02.08.2021— Ջրային,մարզական խաղ- Դույլերի մեջ լցնում ենք ջուր։ Սաները դույլերի օգնությամբ ջուրը տեղափոխում են մի դույլից մյուսը՝ թիկունքից: Խաղն ավարտում ենք, երբ բոլոր խաղում վերջացնում են։

 03.08.2021- Բակային խաղեր- Մուկն ու կատուն

04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Բաժանվում են երկու խմբի, դույլով ջուրը դնում են դիմացը և բաժակով իրար գլխի վրայով փոխանցելով, տեղափոխում են ջուրը շարքի վերջում դրված դույլի մեջ։Վերջին սանը գնում է դիմաց նորից խաղում են մինչև դիմացի դույլի ջուրը ավարտվի:

05.08.2021- Կպատրաստենք ձմերուկից պաղպաղա

06.08.2021- Հանելուկներ

09.08.2021-Ձմերուկի կեղևով ծաղկամանի պատրաստում

10.08.2021-Ծիածանը ջրում

11.08.2021-Ոտքերով նկարում ենք մեղուներ

12.08.2021«Ծափխաղեր –ձեռնախաղեր», «Խաղեր, խաղիկներ», Ազգային խաղիկներ՝ Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ՝ Կլոր պար, մեջը` ծառ,Նստիմ հովը` կթեմ կովը,Զմփիկ զարկեմ՝ ընկնիմ ծովը: Ծափխաղեր –ձեռնախաղեր

13.08.2021-Կպատրաստենք դեղձի և ձմերուկի չիր

 16.08.2021-Երաժշտական ուսուցում, ճվիկ-ասիկների ռադիոձայնագրություն

17.08.2021-Մեղրի քամում և համտեսում

Նախագծի ընթացքում.

  • Ծանոթանալ ծաղկի կառուցվածքին, ուսումնասիրել ծաղիկը, բացահայտել մեղվի սննունդը
  • Ծանոթացում մեղվի հետ՝ նկարներով, տեղեկատվական տեսանյութերով, մուլտֆիլմերով,
  • Իմանալ մեղվի կյանքի տևողությունը, ապրելու վայրը, եղանակը
  • Տեխնոլոգիական աշխատանքներ
  • Մեղրահամտես
  • Սովորել Մեղրածեսի ասիկներ, երգեր

18.08.2021-Ձողիկանկարչություն

19.08.2021 Կհամտեսենք մեղրը, կուսումնասիրենք համը, գույը

20.08.2021- Մեղվածեսին ընդառաջՈտքերով նկարում ենք մեղուներ

23.08.2021-Բակային խաղեր՝ կդառնանք մեղուներ, և բզզալով կխաղանք զիլինա։

24.08.2021Բնագիտական փորձ-Ծիածանը ջրում

25.08.2021-Կպատրաստենք դեղձի և ձմերուկի չիրՄեղվածես Հարավային դպրոց-պարտեզում։

26.08.2021-Երաժշտական ուսուցում, առավոտյան նախավարժանք, լող և ինքնուրույն սպասքադրում, նախաճաշ բակում։

27.08.2021- Հ. Թումանյան՝ Ուլիկը

30.08.2021- Երաժշտական ուսուցում, առավոտյան նախավարժանք, լող և ինքնուրույն սպասքադրում, նախաճաշ բակում։

31.08.2021-Կպատրաստենք դեղձի և ձմերուկի չիր

Рубрика: 2-5 տարեկաներ, Без рубрики

«Մուկն ու կատուն»

Այսօր նախակրթարանի սաների հետ ծանոթացանք ազգային խաղերից մեկին ,սովորեցինք խաղի կանոները և փորձեցինք միասին խաղալ ։Սաները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին խաղին։

Սաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Рубрика: Ճանապարհորդություններ

Վաղաշենի մանկավարժական բնապահպանական ճամբար

Օգոստոսի 20-22-ը ունեցանք բավականին հագեցած ,հետաքրքիր,հաճելի ճամբարային օրեր ։

Եռօրյա ճամբարի ընթացքում հասցրեցինք ոչ միայն մաքրել Սևանա լճի ափամերձ տարածքն ու շրջակայքը , մասնակցել ուսումնալից մանկավարժական սեմինարների այլ նաև մի լավ հանգստանալ ,շփվել նոր ու հետաքրքիր մարդկանց հետ և ձեռք բերել նոր ընկերներ։

Իսկ հետադարձի ճանապարհին այցելեցինք Հայրավանք,կատարեցինք շրջայց վանքի տարածքում ու ծանոթացանք վանքի պատմությանը։