Рубрика: Նախագծեր

«Ամանորյա ընկուզախաղեր» նախագիծ

Նախագծի անվանումը` «Ամանորյա ընկուզախաղեր»

Վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Ժամանակահատված՝ դեկտեմբեր

Նպատակը`

*Ծանոթացնել սաներին տարբեր ընկուզախաղեր և ընկույզով պատրաստվող ուտելիքներին։

*Ընկույզների կիրառումով պատրաստել շրխկաններ։

*Փորձել տարածել ընկուզախաղերը և փոխանցել ընտանիք։

Читать далее ««Ամանորյա ընկուզախաղեր» նախագիծ»
Рубрика: Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ  

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Читать далее «Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»
Рубрика: Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Արդեն վաղուց աշուն է։

Նոյեմբերը կրթահամալիրի համար շատ կարևոր ամիս է։ Նոյեմբերին ենք նշում կրթահամալւրի տոնը, որին անհամբերությամբ է սպասում ամեն մի սեբքսռացի։ Սեբաստացու տոնին պատրաստվում և սպասում ենք նաև մենք` նախակրթարանում գտնվողներս։ Տոնից առաջ թթու ենք դնում և հաջորդ շաբաթ հարիսա ենք եփում և միասնական համտեսում այն։

Թթուդրիկ

Թթվահամտես

Թթուն դսնելուց առաջ մենք անխտիր պատրաստում ենք գինի։ Խաղողածես

Չենք մոռանում նաև լավաշթխիկի մասին, առանց որոնց հարիսա չենք կարող համտեսել։

Տոնից առաջ ունենում ենք նաև երգուսուցում։

Այլընտրանքային նկարչություն

Գույնզգույն ծառ

Նռան հատիկով նկարչություն

Նկարչական պլեներ

Ծեփում ենք պլաստիլինով

Ծեփում ենք տերև

Մարզական խաղեր

Չաղ պարկ

Ուրախ գլան

Ազգային խաղերը մեծ դեր են խաղում սաների դաստիարակության մեջ։ Նրանք մեծանում են ազգային ոգով։

Մամի, մամի

Թաշկինակ

Դաստիարակի օրագիր

Պղպեղ չի

Չկեղտոտես

Նախորդ ամիս կատարել ենք բնագիտական փորձ, որի արդյունքներն այս ամիս էլ ենք համեմատել։  Բնագիտական փորձ։

Էլ ինչ աշուն առանց  զբոսանքի։

Աշխատանք հոգեբանի հետ, որն օգնում է սաներին զարգացնել մանր ու մւջին մոտորիկան։ Փրփրախաղ

Հիգիենայի կազմակերպում

Սննդի կազմակերպում

Սեբաստացու օրվան նվիրված պատումով նորկայանում են ծնողները

Հովսեփյան Վիկտորյա

Խաչատրյան Շուշանիկ

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Ցուցահանդես վաճառք

Հարսանեկան ծես

Այս ամիս մասնակցել ենք մարզական և պարի սեմինարներին

Рубрика: 2-5 տարեկաներ

Հարսանեկան տիկնիկ

Պատրաստվում ենք տիկնի պսակին ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցին գեղեցիկ հարսանեկան տիկնիկ ։Սաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ընթացքին , դե իսկ ընթացքը ուղեկցվեց սաների երգով։

Рубрика: Ես Սեբաստացի եմ

Մենք սեբաստացի ենք

Ողջույն, ես Շուշանն եմսեբաստացիներ Արեւիկ, Հասմիկ եւ Սամվել Երեմյանների մայրիկը: Ծանոթացա կրթահամալիրին, երբ կրտսեր դուստրս Հասմիկը, սկսեց հաճախել նախակրթարան: Տեսնելով Հասմիկի շատ արագ ինտեգրվելն ու դաստիարակներիմեր սիրելի ընկեր Լիլիթի եւ Անիի հոգատարությունն ու ջերմ վերաբերմունքը, ինչպես նաեւ երեխաների հագեցած եւ անչափ հետաքրքիր առօրյան, մեր ընտանիքում միաձայն որոշում կայացվեց մեծ դստերս էլ տեղափոխել << Սեբաստացի>>: Կրթահամալիր, որտեղ երեխան երբեք կաշկանդված չի զգում, չի ամաչում կարծիք արտահայտել, չի վախենում ուսուցչից, իսկ որ ամենագլխավորն է չի վախենում ՍԽԱԼՆԵՐ գործելուց: Ուսուցիչը դարձավ ավագ ընկեր: Երեխաները դարձան իսկական սեբաստացի, ծանոթացան տարբեր ազգային ծեսերի, որոնցից մեր ամենասիրելիներն են Ղափամայի, Լավաշթխիկի, Թթուդրիկի ծեսերը:
Հիմա Սամվելն է ընկեր Լիլիթի եւ Սիրանուշի սանը: Ամենահոգատար, սիրալիր եւ ուշադիր դաստիարակների խմբում է: Իսկ աղջիկներս արդեն դպրոց են հաճախում: Լավագույն սեբաստացիական ավանդույթներով եւ տարատեսակ նախագծերով է հագեցած նրանց ամեն մի օրը:
Ես ինձ համարում եմ երջանիկ ծնող, քանի որ երեխաներս են իրենց երջանիկ համարում: Կրթահամալիրը պատրաստում է հասարակության լիարժեք անհատներ, որոնք հետագայում հաստատ իրենց հետքը կունենան:

Շուշանիկ Խաչատրյան ՝ Երեմյան Սամվելի մայրիկը։

Рубрика: Ճաշացանկ

Ճաշացանկ 22։11-26։11

Երկուշաբթի

Նախաճաշ

Միրգ, հաց, պանիր, ձվածեղ

Ճաշ

Կաղամբ, հավով, վերմիշելով ապուր, հաց

Ետճաշիկ

Հաց, գազարով բրնձով փլավ, կոմպոտ

Երեքշաբթի

Նախաճաշ

Միրգ

Պանիր, հաց, հերկուլես, բիսկվիթ

Ճաշ

Գազար, բրոկոլի, կարտոֆիլի պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ

Շոկոլաղ, մսով, ոսպով ապուր, հաց

Չորեքշաբթի

Նախաճաշ

Միրգ, պանիր, հաց, կաթնով

Ճաշ

Կաղամբ, մածուն, վերմիշելով փլավ,հաց

Ետճաշիկ

Կոմպոտ, թխվածքաբլիթ, հաց, պանիր

Հինգշաբթի

Նախաճաշ

Միրգ, պանիր, հաց, բրնձով շիլա

Ճաշ

Բրոկոլի, թթվասեր, հաց, մսով բորշչ, պանիր

Ետճաշիկ

Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց

Ուրբաթ

Նախաճաշ

Միրգ, կսկաո, ջեմ, պանիր հաց

Ճաշ

Գազար, կոլոլակով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ

Մածուն, թթվասեր, մակարոնով փլավ, հաց