Рубрика: 2-5 տարեկաներ

Ամանորյա ծես

Ահա և եկավ շա՜տ սպասված ամանորյա տոնը՝ լի ժպիտներով, հրճվանքով ու երջանակությամբ։

Ծեսի սկզբում խաղացինք հետաքրքիր ամանորյա խաղեր՝ ծնողների մասնակցությամբ։

Ապա շտապեցինք երգելու, պարելու և իհարկե շատ սպասված Ձմեռ պապիկին դիմավորելու։

Իսկ վերջում ունեցանք գեղեցիկ ամանորյա ֆոտոշարք։

Рубрика: Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր

Ահա և եկավ ամենասպասված ու հրաշալիքներով լի ամիսը՝ դեկտեմբերը։ Ժամանակն էր պատրաստվել ամանորյա ուրախ ծեսին, սակայն մինչ ամանորին անցնելը ունեինք ևս մի սպասված ծես՝ «Ատահմատիկը», որին ևս պետք էր նախապատրաստվել ՝

Читать далее «Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն»
Рубрика: 2-5 տարեկաներ

Փոստարկղ.Նամակ Ձմեռ պապիկին

Հերթը հասավ Ձմեռ պապիկին նամակ ուղարկելուն, բայց մինչ այդ անհարժեշտ էր պատրաստել փոստարկղ , ինչն էլ մենք պատրաստեցինք.

Երբ փոստարկղը պատրաստ էր, նկարեցինք մեր ցանկությունները և գցեցինք փոստարկղի մեջ.

Рубрика: Աշխատանքային նախագծեր

Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Հունվար

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։  
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի  թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00  Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝ ձյունով փորձեր։ Մանդարինով փորձեր։
  • Այլընտրանքային՝ նկարչություն՝ նկարում ենք մոմով դդումներ
  • Բանաստեղծություններն են` Հ . Թումանյան
    «Փիսոն», Շունը, Քամին
  • Երգեր՝ «Այլի հո», «Պսակ, պսակ»
  • Հեքիաթներ՝ «Ճամփորդները»,
  • Ճվիկներ՝ ճվիկ, ճվիկ, Ծիվ ու ծիվ, Ծալիկ մալիկ։
  • Ազգային խաղիկներ՝ թռնոցիներ, մուկն ու կատուն, նանի, նանի

Ամսվա նախագծերն են`

Читать далее «Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ»