Рубрика: Նախագծեր

«Ամանորյա ընկուզախաղեր» նախագիծ

Նախագծի անվանումը` «Ամանորյա ընկուզախաղեր»

Վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Ժամանակահատված՝ դեկտեմբեր

Նպատակը`

*Ծանոթացնել սաներին տարբեր ընկուզախաղեր և ընկույզով պատրաստվող ուտելիքներին։

*Ընկույզների կիրառումով պատրաստել շրխկաններ։

*Փորձել տարածել ընկուզախաղերը և փոխանցել ընտանիք։

Читать далее ««Ամանորյա ընկուզախաղեր» նախագիծ»
Рубрика: Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ  

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Читать далее «Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»
Рубрика: Միջավայրի խնամք, Նախագծեր

Երկրագործական աշխատանքներ

Ժամանակահատված-հունիսյան ճամբար

Մասնակիցներ-երկարացված օրվա ճամբարային ջոկատ

Վայրը-Հարավային դպրոց-պարտեզի բակ

Ընթացքը

*բակում ըստ անհրաժեշտության աշխատանքների իրականացնում

*պարտիզպուրակային աշխատանքների իրականացնում

*կանաչապատ տարածքի խնամում,ծառերի ջրում

*բակում և դպրոցի տարածքում առկա աղբի հավաքում

Արդյունքը ՝ստորև

Рубрика: Հունիսյան ճամբար, Նախագծեր

Հունիսյան ճամբար.նախագծեր

Ճամբարականն իր հետ ունենում է՝

Արևային գլխարկ

Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/

Ջրի շիշ

դիմակ

ախտահանիչ սփռեյ

սեղանի խաղեր

Երկրագործական աշխատանքներ

Այց ջերմոց լաբարատորիա

Մարզական խաղեր

Ազգային խաղեր

Рубрика: Նախագծեր

Այց Գարդենիա՝ջերմոց լաբարատորիա

Օրը՝04.06

Մասնակիցներ-Հարավային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝

*Ծանոթանալ նոր բուսատեսակների

*Ստանալ նոր գիտելիքներ բույսերի տնկման,վերատնկման վերաբերյալ

*Ծանոթանալ տարբեր բույսերի խնամքի ,ջրման և պահպանման պայմաներին

Ընթացքը՝

«Բույսերի աշխարհում» նախագծի շրջանակում կայցելենք Գարդենի ջերմոց-լաբարատորիա,որտեղ սովորողների հետ կշրջենք ջերմոցի տարածքում ,կծանոթանաք նոր բույսերի ,կփորձենք տնկել կամ վերատնկել բույսեր:Դե իսկ վերջում «Հոգատարություն» նախագածով սովորողները մի փոքր հանգանակությամբ ձեռք կբերեն բույսեր։

Ամփոփումն -ստորև

Рубрика: Նախագծեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Բլոգավարություն

Ժամանակահատվածը-մայիսի 24-28

Վայրը-Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ-երկարացված օրվա ճամբարականներ՝ 3.1 և 3.2 դասարաններ և 2-րդ դասարան

Նպատակը՝

*Հմտացնել բլոգավարության կարողությունները

*Օգնել կրտսեր ընկերներին դժվարություններում

Ընթացքը— 3.1 դասրանի ճամբարականները իրենց ձեռք բերած հմտությունները ,բլոգավարության կարողությունները կփոխանցնեն 3.2 դասարանի ճամբարականներինապա 2-րդ դասարանի ճամբարականներին։

Արդյունքը -ստորև

Рубрика: Նախագծեր

Կավագործություն

Օր՝14.05

Վայր՝ Հարավային դպրոց պարտեզ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամաբարականներ

Նպատակը՝

*Ծանոթանալ կավի հետ աշխատելու կանոներին ու նրբություններին

*Ստեղծագործական կարողությունների և երևակայության զարգացում

*Մանր մոտորիկային զարգացում

Ընթացքը՝

Սովորողների հետ կսկսենք նախ ծանոթանալ կավի հետ աշխատելու կանոներին ,ապա միասին կփորձենք պատրաստել հետաքրքիր պատկերներ։

Արդյունքը ՝ստորև

Рубрика: Նախագծեր

Մարզական խաղեր.նախագիծ

Ժամանակահատված՝ 17.05-11.06

Վայր-Հարավային դպրոց-պարտեզի բակ

Մասնակիցներ— երկարացված օրվա ճամբարականեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Նպատակ՝

*մարզական նոր խաղերի բացահայտում

*մարզական ակտիվության, ճկունության, արագավազության, արագաշարժության զարգացում

*թիմային կարողությունների զարգացում

*Մրցակցային կարողությունների զարգացում

Ընթացք՝

Սովորողները ,բաժանվում են 2թիմի և սկսում ենք խաղալ տարբեր մրցութային ,էստաֆետային խաղեր։Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Արդյունքններ՝

1.ստորև

Рубрика: Նախագծեր

Այց ուսումնական ագարակ

Ժամանակը` 07.06

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ, ագարակ :

Մասնակիցները` Երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը` քայլքով գնալ կրթահամալիրյան ագարակ, ծանոթանալ կենդանիներին, ավագ ընկերները սովորեցնում են կենդանիների հետ շփման կանոններ , ձևեր։

Ամփոփումը ստորև

Рубрика: Նախագծեր

Բույսերի աշխարհում

Բույսերի աշխարհում նախագծի շրջանակում ճամբարականների հետ իրենց պատրաստած թաղաներում տնկեցինք նոր բույսեր ,իսկ սովորողնները տեղեկությունների հավաքեցին նոր տնկած բույսերի պահպանման և խնամքի մասին ,որպեսզի ճիշտ խնամեն բույսերը: