Рубрика: Աշխատանքային նախագծեր

Հարսանեկան շաբաթ.Նախագիծ

Անվանումը՝ Հարսանեկան ծես

Օր՝ հունիսի 13-17

Ժամ՝ 11.00

Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզի լողափ-լողավազան

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ

Համակարգողներ՝ Լիլիթ Առաքելյան, Սիրանուշ Իսկանդարյան, Մարիամ Մնացականյան

Աշխատանքային գործունեությունը ըստ օրերի՝

Երկուշաբթի 13.06

Ազգային հարսանեկան խաղերի կազմակերպում՝

  • Պարան քաշոցի,
  • Աքլորակռիվ,
  • Գոմշակռիվ
  • Աղջիկ փախցնոցի

Երեքշաբթի 14.06

Տեխնոլոգիական գործունեություն՝

.Հարսանեկան տարոսիկների պատրաստում

.Ծիսական ծառի և հարսանեկան տիկնիկների պատրաստում

Չորեքշաբթի 15.06

Հարսանեկան երգերի ուսուցում՝

Հինգշաբթի 16.06

Խոհանոցային գործունեություն՝

Ծիսական ուտեստների պատրաստում՝

  • Գաթա
  • Հալվա, աղանձ, փոխինձ

Ուրբաթ 17.06

Ազգային, ծիսական հարսանիքի կազմակերպում Հարվային դպրոց-պարտեզի լողափում։

Գեղեցիկ երգով ու պարով, գովքով կհագցնենք մեր հարսիկին, ապա կզարդարենք նախօրոք պատրասսված քողով և կսպասենք փեսայի ու հարսանքավորների ժամանմանը։ Փեսայի գալուց հետ կկազմենք մեծ շրջան ու կսկսենք կատարել հարսանեկան, ազգային երգեր ու պարերգեր։ Մեր հարսին ու փեսային գովելուց, երգ ու պարից հետո, կխաղանք հարսանեկան, ազգային, ծիսական խաղեր։

Իսկ վերջում համեղ հյուրասիրություն, մեր պատրաստած ազգային, ծիսական ուտեստներով ։

Автор:

Ես Սիրանուշ Իսկանդարյանն եմ։Սովորել եմ Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետում;Մասնագիտույամբ լոգոպեդ եմ։Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատել երեխաների հետ։Սիրում եմ կարդալ ,դիտել ֆիլմեր և ճանապարհորդել։

Оставьте комментарий