Рубрика: Աշխատանքային նախագծեր

Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց 

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ջրային, լողափնյա խաղեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։

Նախակրթարանի բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա նրա մեջ ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մոտ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:

Ամռանը սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Ամառային հավեսի գունեղ լողափ, ամառային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են ամառային լողափի աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:  Չենք մոռանում լողափնյա հրճվանք և խենթություն պարգևող սաների շատ սիրելի այլընտրանքային ցնցուղե կամրջակների մասին: Նրանց շուրջ էլ ձևավորվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ, մարզական պարագաներ…

9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Ամառային լողափնյա հրճվանք։

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել

Բնագիտական գործունեություն՝

  • Բույսերի,միջավայրի խնամք,բակային աշխատանք
  • Ծաղկատունկ
  • Ծիածանը ջրում
  • Փչվող փուչիկը

Տեխնոլոգիա`

  • Պատրատելու ենք դեղձի կտից շրխկաններ։
  • Մեղրի քամում և համտեսում
  • Ձմերուկի և ձմերուկի կտերի ուսումնասիրում՝ չափում, հաշվում, գույնի ու ձևի տարբերակում

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք ձմերուկից պաղպաղակ
  • Կպատրաստենք դեղձի և ձմերուկի չիր

Այլընտրանքային նկարչություն՝

  • Ոտքերով նկարում ենք մեղուներ
  • Ձմերուկի կտերից նկարչություն՝ պատկերի ստեղծում
  • Ձողիկանկարչություն
  • Փուչիկանկարչություն
  • Պղպջականկարչություն

Ճվիկներ`

  • «Ծափխաղեր –ձեռնախաղեր», «Խաղեր, խաղիկներ»,
  • Ազգային խաղիկներ՝
  • Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ՝ Կլոր պար, մեջը` ծառ,
  • Նստիմ հովը` կթեմ կովը,
  • Զմփիկ զարկեմ՝ ընկնիմ ծովը:

Խաղ-ասիկներ

ՊԶԶԱՆ ՄԵՂՈՒ
Ժողովրդական
Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,
Քո մանտրտիկ թևեր վերու,
Բանձրիկ սարերն ես գնալու,
Սուսան-սմբուլ ես քաղելու,
Շուշան ծաղիկ հոտոտելու,
Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,
Տղիս ակռատ ես բերելու:

ԱՂՋԻԿ… ՏՂԱ…
Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:Տղա՛, տղա՛,
Ոսկե ջղա՛,
Ա՛ռ քո ճաներ,
Գնա՛ խաղա՛,
Քանց արեգակ
Գլխուս շողա՛.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Գաթա թխեմ:

․ Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ամսվա երգեր՝ 

․ Արև-արև

․ Փայտե ձիուկ

․ Կաքավիկ

․ Ծափիկ-ծափիկ

Հեքիաթներ՝

Ջաննի Ռոդարի«Մուկը, որը կատուներ էր ուտում», «Սև քթերի երկիրը»,

Հ. Թումանյան՝ Ուլիկը , Ճամփորդները

Բանաստեղծություններ՝ Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ՝

Ծիտիկի օրորքը,

Ծիտը,

Ծաղիկները

Օգոստոս ամսվա ընթացիկ նախագծեր՝

«Խաղողագովք»

Ամսվա գործունեությունը ըստ շաբաթների

01.08-05.08

*Լողափնյա ջրային խաղեր

*Ինքնագլորներով շքերթ

*Ամառային համեղ խոհանոց

*Թաթիկանկարչություն

08.08-12.08

*Կառուցողական խաղեր

*Դեղձե շրխկաններ

*Լողափնյա հրճվանք

*Ռոդարիական ջրային խաղեր

*Ցեխաթերապիա

15.08-19.08

*Ամառաին խոհանոց՝ դեղձե թխուկ

*Ձմերուկախաղեր

*Ոտիկանկարչություն

*Տեխնոլոգիական աշխատանք՝ թղթե մեղվիկներ

22.08-26.08

*Ջրային,մարզական խաղեր

*Ամառային խոհանոց՝ մրգերից աղցան

*Բնագիտական գործունեություն՝ գունավոր հրաբուխ

*Մեղրահամտես՝ մեղրի ուսումնասիրում

*Այլընտրանքային նկարչություն՝ սպունգանկարչություն

Автор:

Ես Սիրանուշ Իսկանդարյանն եմ։Սովորել եմ Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետում;Մասնագիտույամբ լոգոպեդ եմ։Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատել երեխաների հետ։Սիրում եմ կարդալ ,դիտել ֆիլմեր և ճանապարհորդել։

Оставьте комментарий