Рубрика: Նախագծեր,նախակրթարան

Խաղողագովք.Նախագիծ

Նախագծի անվանումը` «Խաղողագովք»

Վայրը` Հարավային դպրոց

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Օգոստոս

Նպատակը`

*Ծանոթացնել սաներին ազգային ծեսի հետ։

*Նորովի մոտենալ ծեսին և նոր շունչ տալ։

*Փորձել տարածել կամ փոխանցել ընտանիք ազգային ծեսը։

*Ուսուցանել ծեսին նվիրված նոր երգեր և խաղիկներ։

Խնդիրները`

*Պահպանել ազգային ծեսերն ու սովորույթները։

*Զարգացնել և տարածել ծեսը։

*Ծնողին դարձնել մասնակից և ներառել դպրոց-պարտեզ նախագծերում։

Ընթացքը ՝

*Խաղողի և խաղողածեսի մասին զրույց-քննարկում և ուսումնասիրություն սաների հետ։

*Ծեսին նվիրված ազգային խաղերի կազմակերպում։

*Այլընտրանքային նկարչություն՝ խաղողի տերևների վրա։

*Տեխնոլոգիկան գործունեություն՝ խճանկար խաղողի հատիկներից

*Խոհանոցային գործունեություն՝ խաղողից չամիչի պատրաստում։

Խաղողքաղի ծիսական երգեր`

«Բաղը քաղինք»

«Քաղենք խաղողը»

Ազգային-ծիսական խաղիկներ՝

«Մամի, մամի, խաղողը հասել է»,

Խաղողաքաղ։

Արդյունքները` արդյունքները կհրապարակենք բլոգում, ենթակայքում

Автор:

Ես Սիրանուշ Իսկանդարյանն եմ։Սովորել եմ Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետում;Մասնագիտույամբ լոգոպեդ եմ։Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատել երեխաների հետ։Սիրում եմ կարդալ ,դիտել ֆիլմեր և ճանապարհորդել։

Оставьте комментарий