Рубрика: Без рубрики

Էկոտուր նախագիծ


Պատրաստվում ենք Էկոտուրին։ Կիրականացնենք համագործակցային աշխատանք բնագիտության ուսուցչուհի` Աննա Թամրազյանի հետ։ Մենք դեռ դդմածեսից մնացած դդումի կորիզներ (սերմեր) ունենք և պատրաստվում ենք սերմնացանի, այնուհետև վերատնկման։

Անվանումը` Սերմնացան-վերատնկում

Վայրը`Հարավային դպրոց

Տեվողությունը` անժամկետ

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ, դաստիարակներ և բնագիտության ուսուցչուհի

Նպատակ` ծանոթացնել սաներին սերմերի հետ։ Ուսուցանել նրանց սերմի կազմությանը, թե ինչպես ցանել, հետևել, խնամել և իհարկե, երբ վերատնկել։ Սաներին սովորեցնել սիրել բնությունը և դառնալ ապագա բնապահպաններ։

Խնդիրներ` Այնպես անել, որ սաները սիիեն և պահպանեն բնությունը։ Զարգացնել և կանաչապատել երկիր մոլորակը։ Լինել բնության մի մասնիկը ևհետևել նրա զարգացմանը։

Ընթացք` սերմերը հավաքել ենք դդմածեսի ժամանակ եղած դդումներից, այնուհետև կցանենք թաղարներում, երբ կծլեն և օրերն էլ կտաքանան այդ ժամանակ էլ վերատնկում կկազմակերպենք։

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում

Автор:

Ես Սիրանուշ Իսկանդարյանն եմ։Սովորել եմ Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետում;Մասնագիտույամբ լոգոպեդ եմ։Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատել երեխաների հետ։Սիրում եմ կարդալ ,դիտել ֆիլմեր և ճանապարհորդել։

Оставьте комментарий